15-ամյա դպրոցական Սուման Մուլմուդին 3D տպիչով տպել է պատյան iPhone-ի համար, որը սմարթֆոնը դարձնում է ստետոսկոպ` բժշկական սարք` սիրտը լսելու և մարդու ներքին մյուս օրգանները հետազոտոելու համար, հաղորդում է styel.bc.ru-ն:
Պատյանում ներկառուցված է ստետոսկոպ՝ սարք, որը բժիշկներն օգտագործում են, օրինակ, սիրտը լսելու համար:
Քեյսի հետին մասում տեղակայված է դիաֆրագմա, որը որսում է ցածր հաճախականություն ձայները, ուժեղացնում է դրանք և փոխանցում սմարթֆոնի բարձրախոսին: Այնուհետև հատուկ հավելվածը ձայնագրում և «վիզուալացնում է» սրտի ռիթմը:
Սումանի հայրը սրտաբան է, այդ պատճառով զարմանալի չէ, որ երեխան հետաքրքրվել է բժշկությամբ: Սարքը ստեղծելու համար տղայից պահանջվել է երկու շաբաթ: 15-ամյա պատանին նույնիսկ հիմնել է սեփական ընկերությունը` անվանելով այն Stratoscientific և սպասում է համապատասխան արտոնագրի:











































