Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի համար 2004-2005 մրցաշրջանը իր կարիերայում ամենակարևորներից մեկն էր: Դա այն մրցաշրջանն էր, երբ դեռևս 19-ամյա անփորձ, բայց հեռանկարային ֆուտբոլիստին հաջողվեց ամրապնդվել «Սևիլիա»-ի կազմում: Այդ մրցաշրջանից հետո էր, որ Ռամոսի հետևից որս սկսվեց գրանդ ակումբների կողմից: Իսպանիայի առաջնության 2004-2005 մրցաշրջանում Ռամոսը «Սևիլիա»-ի կազմում անցկացրեց 31 հանդիպում և դարձավ 2 գոլի հեղինակ: Այդ գոլերից մեկը նա խփեց իր ապագա թիմի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դարպասը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սերխիո Ռամոսի ֆանտաստիկ գոլը՝ խփված «Ռեալ»-ի դեմ խաղում:








































