Չինացի ուսանող Կիյուն Դենը միանգամյա օգտագործման յուրօրինակ սպասք է մշակել, որոնք իրենց տեսքով հիշեցնում են առողջ սննդի և էկոլոգիայի մասին: Դենի կողմից մշակված դանակ, պատառաքաղ, գդալ, ափսեները մշակված են ուտելու համար պիտանի կենսապլաստիկից:
Գդալը բանջարեղենի տերևի է նման, պատառաքաղը՝ նեխուրի ցողունի, դանակը՝ կանաչ սոխի, իսկ ափսեն՝ դդումի կեղևի: Այս սպասքը ուսանողի դիպլոմային աշխատանքն է: Նրա մտահղացումը զանգվածային արտադրության հանելու համար դրամական աջակցություն է անհրաժեշտ, գրում է kedem.ru-ն:









































