Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, այդպես էլ համաձայնության չի եկել այն երկարաձգելու հարցում: Ֆուտբոլիստը ցանկանում է, որ պայմանագրի մեջ փոփոխվեն ֆինանսական պայմանները, որպեսզի վաստակի այնքան, ինչքան վաստակում են իր խաղընկերենր Ֆրանկ Ռիբեին և Արիեն Ռոբենը:
Այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հույսեր է կապում Կրոսի հետ.
«Հույս ունեմ, որ նրա պայմանագիրը կերկարաձգվի: Ես շատ լավատեսորեն եմ գնահատում ակումբում նրա մնալու հնարավորությունը: Կարծում եմ, բոլորը գիտեն, թե ինչպես եմ վերաբերվում այդ խաղացողին»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
Նշենք, որ Կրոսի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































