«Եկեք երկու խնդիր հստակ տարանջատենք. ես պաշտպանում եմ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ ապօրինի ծառահատում չպետք է լինի: Եթե մարդիկ ուզում են ոչնչացնել Հայաստանի կանաչ թոքերը, ես այն պատգամավորների եմ եղել որ օրենսդրական նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ քրեականացնելու և մեծացնելու ապօրինի ծառահատումների համար տուգանքները, բայց սա այլ խնդիր է: Մենք պետք է հասկանանք, որ այդ տարածաշրջանի մարդիկ տարիներ շարունակ զբաղվել են ապօրինի ծառահատումներով, եկամտի ուրիշ աղբյուր չեն ունեցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Իջևանում տեղի ունեցած բախումներին:
Պատգամավորը, կառավարությանը դիմեց՝ հարցնելով՝ իսկ դուք ինչ եք առաջարկում իջևանցուն կամ այդ ռեգիոնի բնակիչներին, որոնք ապրել են՝ այդ տարածաշրջանին վնաս հասցնելով: