«Միլան»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը մտադիր են գնահատել թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի հետ համագործակցությունը շարունակելու նպատակահարմարությունը` սկսած «Լացիո»-ի դեմ խաղից:
Եթե ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրերում հարձակվողը չարդարացնի իր հետ կապված սպասելիքները, «ռոսսոներիներ»-ը վաճառքի կհանեն նրա տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակո»-ն, «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:





































