Այսօր հայտնի է դարձել, որ «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը 83 օր արհեստական կոմայում գտնվելուց հետո 20 կգ-ով նիհարել է և այժմ կշռում է 55 կգ` 174 սմ հասակի դեպքում:
Քարլսբադի կլինիկայի բժիշկ Քուրթ Դիմը ենթադրում է, որ դա խոսում է մկանների հյուծվելու մասին:
«Սկզբունքորեն, կոմայում գտնվող հիվանդների համար քաշի կորուստը նորմալ երևույթ է, սակայն սովորական քաշ ունեցող մարդկանց համար 20 կգ-ն արդեն շատ է: Դա կարող է խոսել այն մասին, որ անշարժության պատճառով մկանները հյուծվում են»,- ասել է բժիշկը:
Նա հավելել է, որ 45-ամյա Շումախերը ամեն օր մկանների ու հոդերի մերսում է ստանում, սակայն դա բավարար չէ:













































