Friday, 19 06 2026
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը

«Գաղափարախոսությամբ տարբեր խմբերի միավորումն իր մեջ ռիսկեր է պարունակում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Պարոն Մեսրոբյան, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները համախմբվում են՝ օրակարգում ունենալով Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, անգամ հստակ ժամկետ է ընտրված: Ըստ Ձեզ՝ այս նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի՞:

-Եկեք՝ մի բան պարզ հասկանանք. ՀՀԿ-ականները խորհրդարանում ունեն բացարձակ մեծամասնություն, և քիչ հավանական է ենթադրել, որ այլ դիրքորոշում կլինի: Քաղաքական ուժերը միշտ պետք է ցույց տան, որ իրենց գոյությունն արդարացված է, դրա համար նրանք աշխատում են ակտիվ լինել։ Ամբողջ աշխարհում այդպես է, մեզ մոտ էլ է այդպես: Թվաբանական իմաստով ես լուծում չեմ տեսնում՝ խորհրդարանի կազմից ելնելով:

Իշխանության կողմից կարծեք հակազդող քայլեր չեն արվում, սա նշանակում է՝ սպառնալիքներ չե՞ն տեսնում այդ համախմբման մեջ:

– Գիտեք ինչ, ֆորմալ իմաստով պրոցեդուրա է. եթե վերջնակետում մեծամասնությունը իշխանության մոտ է, ես չեմ տեսնում այստեղ մի այնպիսի սարսափելի խնդիր իշխանության համար, որի համար իրենք, կոպիտ ասած, գործները պիտի թողնեն և զբաղվեն էս թեմայով: Բնական է, որ ինչ-որ հակազդեցություններ կլինեն, բայց նորից եմ կրկնում. ի վերջո, ապրիլի 28-ին դեռ մեծամասնության խնդիրը իր հարցը կլուծի, չնայած կարող է պատահել՝ ինչ-որ ֆորսմաժոր լինի, բայց այս պահի դրությամբ՝ այդ նախաձեռնության վերջը կլինի թվաբանական:

Թավշյա հեղափոխություն անվամբ է կարծես արդեն պսակվել այս ուժերի նախաձեռնած գործընթացը. սա ինչպիսի՞ գործողություններ է ենթադրում:

-Գիտեք ինչ, ճիշտն ասած՝ երբ նմանատիպ որևէ բառ է օգտագործվում՝ հեղափոխություն և այլն, ես միշտ մատնանշում եմ հետևյալը. ցանկացած հեղափոխություն ունի հետևանքներ, ցանկացած, իսկ մենք պատրա՞ստ ենք այդ հետևանքներին, թե՞ ոչ:

Եթե հիշում եք, 2011 թվականի արաբական գարունով մեզ մոտ քանի՜ այսպես կոչված հեղափոխականներ հրապուրվեցին: Դե, հիմա թող արաբական գարնան երկրներով հատ-հատ գնան ու տեսնեն հետևանքները: Մենք ունենք ավելի թարմ վիճակ՝ կապված Ուկրաինայի հետ: Ուկրաինան, հավաստիացնում եմ ձեզ, մտավ խոր, ես կասեի՝ մահացու ճգնաժամի մեջ, հետևաբար՝ գիտեք ինչ, թավշյա է, նարնջագույն, վարդերի և այլն, հեղափոխությունը միշտ ունի հետևանքներ, դրա համար ցանկացած հեղափոխություն ասողին մի քանի հարց ունեմ տալու. առաջինը՝  հաշվարկե՞լ ես հետևանքները, երկրորդը՝ պատրա՞ստ ես հետևանքներին, երրորդը՝ առաջին երկու հարցերի պատասխանից հետո, վստա՞հ ես, որ ավելի լավ է լինելու: Էդ հեղափոխությունը եկեք մի կողմ թողնենք, էլի, 17 թվից մտել ենք հեղափոխության մեջ, չենք հանգստանում:

Ներկայումս չորս ուժերի համար օրակարգային է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, հենց դրա շուրջ են միավորվել, հնարավո՞ր է՝ գործնական քայլերի գնալիս արդեն անձնական շահերն առաջ գան՝ դաշինքի փլուզման պատճառ դառնալով:

-Իսկ ձեզ թվում է՝ հիմա ուրիշի շահերո՞վ են առաջնորդվում: Միշտ էլ՝ բոլոր ժամանակներում, աշխարհի բոլոր ուժերը սեփական շահերով են առաջնորդվում, այստեղ ուղղակի գիտեք ինչն է՝ քանի որ հավաքվող ուժերը այնքան տարբեր են՝ իրենց էությամբ, պատմությամբ, աշխարհայացքով, գաղափարախոսությամբ, որ նման կարգի միավորումները իրենց մեջ լիքը ռիսկեր են պարունակում:

Այ, եթե նայենք, օրինակ, ուկրաինական դեպքերը, գրեթե բոլոր տեսակի գաղափարներ, կուսակցություններ, շարժումներ միավորվել են, և նրանց միջև հարաբերություններն արդեն իսկ գործնական փուլի են հասել։ Նույնը այստեղ է: Շատ տարբեր են, հասկանու՞մ եք, այնտեղ ոչ մի գաղափարական հենք չկա, և ընդհանրապես, ես մի բան ասեմ՝ երբ ցանկացած ընդվզման մեխը ինչ-որ բանի դեմ լինելն է և ոչ թե հանուն. այդ դեմ տեսակի շարժումները, մարդկության պատմությունը ցույց է տալիս, երկարատև չեն կարող լինել, որովհետև այդ «դեմ»-ը ինչ-որ մի պահի սկսում է քայքայվել, իսկ երբ դու ստեղծում ես ընդվզում, շարժում, որ կողմ է ինչ-որ բանի, նշանակում է՝ դու նպատակ ես դրել, ռազմավարական նպատակ, «դեմ»-ը ռազմավարական նպատակ չունի, նա մարտավարականի դիստանցիայի վրա է աշխատում:

Չորս խմբակցությունները մտադիր են ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծել՝  այսպես ասած «քերթման սխեմաները» ուսումնասիրելու համար, որ ժողովրդից կատարված թալանն է բացահայտելու:

-Ես կողմ կլինեմ, եթե այդ հանձնաժողովը դիտարկի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից կատարվածը: Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ մոտեցմանը կողմ կլինե՞ն, թե՞ չէ: Հասկանում եք, չէ՞, ինչու եմ էդ հարցը տալիս: Որովհետև չի կարող նման բան լինել. ստեղծվեց նոր պետություն, դա ինչ-որ ժամանակ եղել է սիրուն, անմեղ և ինչ-որ պահի սկսեց փչանա՞լ: Այդպես չէ. հիմքն էր սխալ դրված այն ժամանակ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին:

Այսինքն՝ հետ գնալով՝ սեփական հայելային արտացոլմանն են հանդիպելո՞ւ:

-Հասկանում եք, եթե մենք որոշում ենք պետական մարմինների կոռուպցիոն վիճակը հասկանալ, պետք է սկսենք այդ համակարգի ստեղծման պահից և նայենք՝ այն ժամանակ չկա՞ր նման բան:

Նորակազմ «դաշինք»-ին միանալու անուղղակի հրավեր-առաջարկ է եղել արտախորհրդարանական ոչ իշխանական ուժերին, հանրային սեկտորին: Հավանակա՞ն է, որ միանան, այդ միավորումից ի՞նչ են շահում իրենք:

-Տեսեք, ինչքան խայտաբղետ է միասնությունը, միավորումը՝ տարրերի իմաստով, այնքան ավելի ճաքեր է այն տալիս տատանումների ժամանակ, իսկ ինչքան կուռ է միավորումը, գաղափարական, աշխարհայացքային, այնքան դժվար է քանդվում: Քանի որ մենք խոսեցինք, որ այնտեղ չկա գաղափարական, աշխարհայացքային ընդհանրություն, ուրեմն լավագույն դեպքում նրանք ինչ-որ սիտուացիոն խնդիրներ կարող են ինչ-որ ձևով լուծել: Ռազմավարական իմաստով նման կոնգլոմերացիաները անզոր են, և երկարաժամկետության իմաստով են անզոր նրանք:

Գիտեք ինչ, այն, ինչ ես ասում եմ, մարդկության պատմության օբյեկտիվ ընթացքն է, ես իմ կարծիքը չեմ հայտնում, եթե մենք համարում ենք, որ մարդկությունը գոյություն ունի տասը հազար տարի, եկեք տասնմեկերորդ հազար տարում տեսնենք՝ ճի՞շտ է մարդկությունը էդ եզրակացության եկել, թե՞ ոչ: Եթե մենք որոշում ենք ամեն անգամ գիտական գյուտ անել, խնդրեմ, անենք, ես դեմ չեմ:

Այսօրվա դրությամբ այդ քառյակում ինչ-որ մեկն առաջնորդի դեր ստանձնե՞լ է, թե՞ ոչ:

-Գիտեք, խնդիրը հետաքրքիր հարթության մեջ է, քանի որ ինքը՝ դաշինքը, փխրուն է, ցանկացած ավելի կոնկրետ ձևավորում՝ սկսած լիդերի իմաստով, կառուցվածքային և այլն, միանգամից  վտանգելու է այդ դաշինքը, որովհետև այն փխրուն է ըստ էության:

Բայց այս ձևաչափով դաշինքը կարո՞ղ է շարունակել գործել, թե՞, ի վերջո, լիդերի հարցը պետք է դրվի:

-Վաղ թե ուշ, եթե էդ հարցը դրվեր, սկսելու էին ներքին ճաքեր առաջանալ, ուրեմն՝ ինչքան դաշինքը ամորֆ է, այնքան բոլոր՝ կազմակերպչական, կառուցվածքային կամ ընդհանրական, աշխարհայացքային հարցերը պետք է ամորֆ մնան, հենց ուզում եք այդ թվարկված հարցերը մի տեղ հավաքել, քանի որ ընդհանուր դաշինքը ամորֆ է, ինքը կսկսի ճաքեր տալ:

Վարչապետը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատության շեմից ցածր կենսաթոշակ ստացող անձանց թիվը կրճատվել է հինգ անգամ…

-Ես էլ հայտարարում եմ, որ հինգ անգամ ավելացել է:

Այսինքն՝ օդից վերցված հայտարարությու՞ն էր…

Չէ, ուղղակի, հասկանու՞մ եք՝ չի կարող… խոսքն աղքատության մեթոդաբանության մասին է, ընդհանրապես Հայաստանում և ոչ միայն այստեղ, ոչ թե հարցը թվերի մեջ է, այլ՝ թե ինչ մեթոդաբանություն ենք մենք կիրառում, որ դուրս ենք գալիս թվերի վրա: Ես կարող եմ, օրինակ, պառլամենտով օրենք ընդունել, որ աղքատ է համարվում նա, ով ստանում է ամսական տասը դրամից քիչ, շատ հարուստ համարվում է նա, ով ստանում է հազար դրամից ավելի: Այս օրենքից հետո Հայաստանում բոլորը կդառնան շատ հարուստ:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում