Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում հոբելյանական «Ռանդեվու» երաժշտական փառատոն են այցելել Ալլա Պուգաչովան և նրա ամուսինը, հումորիստ Մաքսիմ Գալկինը:
Կարճ սպիտակ շորտեր, թեթև սպիտակ վերարկու և ոճային զարդեր. 70-ամյա աստղի ոճն ավելի երիտասարդական է դարձել:
Երգչուհին հանդերձանքը լրացրել է Dior-ի սպիտակ սպորտային կոշիկներով, որոնք բուտիկի կայքում ավելի քան 50 հազար ռուբլի արժեն:
Մաքսիմ Գալկինը Յուրմալայում նույնպես փողոցային ոճ է նախընտրել. սպիտակ ազատ տաբատ, սև շապիկ:
Զույգն ամեն տարի արևոտ Յուրմալայում վարձակալում է «Մարթա» վիլլան 5-ամյա երկվորյակներ Հարիի և Լիզայի հետ հանգստի համար:
Հայտնի ամուսինները աշխատում են անպայման ներկա լինել Լայմա Վայկուլեի փառատոնին, քանի որ Լայմայի հետ Ալլա Բորիսովնան երկարատև բարեկամական կապեր ունի: