Ամերիկյան Կոլորադո նահանգի հարավ-արևմուտքում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է ջրամբարը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղած բոլոր 5 հոգին զովել են:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ТВМ-700 մոդելի միշարժիչային Socata ինքնաթիռը պետք է Օկլահոմա նահանգի Բարթլսվիլլ քաղաքից մեկներ Կոլորադո՝ Մոնթրոուզ:
Փրկարարներն ինքնաթիռի բեկորները հայտնաբերել են Մոնթրոուզից ոչ հեռու՝ ջրամբարի մեջ, հայտնում է ITAR-TASS-ը:
Ավիացիոն իշխանությունները պարզում են վթարի պատճառները:











































