Ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունը պատմել է, թե 2001 թվականին տեղի ունեցած կաթվածից հետո ինչպես է ապրել: Այս մասին նա պատմել է The Variety-ին տված հարցազրույցում:
Դերասանուհու խոսքով՝ մարդիկ նրա հետ դաժանաբար են վարվել: Նա ստիպված էր թողնել կինոն և զբաղվել առողջության վերականգնմամբ, ինչի համար պահանջվեց 7 տարի:
«Ես ստիպված էի գրավ դնել տունը: Ես կորցրի այն ամենը, ինչ ունեի»,- խոստովանել է Սթոունը:
Նա հավելել է, որ կաթվածից հետո զգացել է, որ իրեն բոլորը մոռացել են: «Ինչպես եղավ արքայադուստր Դիանայի հետ. նա հայտնի էր, իսկ հետո մահացավ»,- հայտարարել է Սթոունը: