Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի անձնական թիկնապահ սպան կալանավորված է` հայտնի լրագրող Մուհամեդ Բադավի էլ-Շամարիի սպանության մեղադրանքով: Կալանքը հնարավոր է դարձել Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքիի անձնական միջամտությունից հետո: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Բաղդադի կենտրոնում գտնվող ավտոմայրուղում սովորական վեճը վերածվել է բախման: Նախագահի թիկնապահների սպան` քրդական ռազմականացված ջոկատների շարքից` պեմշերգիներից, մի քանի անգամ կրակել է լրագրողի վրա: Դրանից հետո հարձակվողն անհետացել է:
«Վարչապետը հրաման է տվել հարձակվողի ձերբակալման վերաբերյալ: Հանցագործությունը չպետք է անպատիժ մնա: Նուրի էլ-Մալիքին իրավապահներին ամենախիստ կարգադրություններն է տվել տվյալ գործի հետաքննության վերաբերյալ»,- հայտարարել է կառավարության ղեկավարի խորհրդական Ալի էլ-Մուսավին:









































