Wednesday, 01 07 2026
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները

Հայաստանը կառավարվում է առանց կառավարման համակարգի

Ո՞րն է հետհեղափոխական Հայաստանի կառավարման փիլիսոփայությունը։ Սա մեր իրականության թերևս ամենահրատապ հարցադրումներից մեկն է, քանի որ դրա պատասխանից է կախված պետության զարգացման հետագա ընթացքը։ Նախնական տպավորությամբ՝ ոչ մի փիլիսոփայություն էլ գոյություն չունի, համակարգը շարունակում է գոյություն ունենալ, որովհետև պետք է գոյություն ունենա, պետական մեխանիզմը շարժվում է առանց պատճառի՝ դառնալով ինքն իր ընթացքի պատճառը։ Գոյությունը միայն գոյության անհրաժեշտությամբ պայմանավորելն ու ընդհանրապես պատճառայնության բացակայությունը հանգեցրել են քաոսային իրականության։ Այստեղ գերակայում են աղմուկն ու աղաղակը, և բացակայում են աշխատանքի նպատակներն ու հրամայականները։ Կարծում եմ՝ վերոհիշյալ միտքը պարզաբանման պետք ունի։

Խնդիրը հետևյալն է. կարծես թե հեղափոխական թիմն ընդհանրապես չի զգում կառավարման համակարգի գոյության անհրաժեշտությունը, և վերջինս գոյություն ունի զուտ այն պատճառով, քանի որ կարգն է այդպիսին։ Միգուցե ձևակերպումն այս մի փոքր ծայրահեղական է, բայց հավաստիացնում եմ՝ դատողություններն այս ոչ միայն ապացուցելի են, այլ նաև տեսանելի անզեն աչքով։

Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանն ու հեղափոխական թիմի ներկայացուցիչները մինչ օրս որևէ առարկայական վերլուծությամբ ցույց չեն տվել, թե որն է կառավարման համակարգի գոյության իմաստն ու գործունեության պատճառը։ Ի վերջո դրա նպատակը արդյունավետ պետություն և արժեքային նոր միջավայր ստեղծե՞լն է, թե՞ համակարգի միակ առաքելությունը անիմաստ գոյությամբ քարշ գալն է։ Քանի դեռ հարցադրումն այս անպատասխան է, կառավարման համակարգը շարունակելու է պահպանել բեռի իր կարգավիճակը։

Իսկապես այն բյուրոկրատական չափազանց մեծ բեռ է՝ դրված հեղափոխականների ուսերին։ Վերջիններս ստիպված են պարբերաբար զտել ու համալրել այն, հետևել ընթացքին և ամենակարևորը՝ արգելակել վերահսկողությունից դուրս գալու նրա բնական հակվածությունը։ Իսկ ինչո՞ւ ստիպված, քանի որ նրանք այդ համակարգի կարիքն ընդհանրապես չեն զգում, և պետության առջև ծառացած հիմնախնդիրները կարգավորվում են դրանից անդին, ավելին՝ պետությունը կառավարվում է առանց պետական կառավարման համակարգի։

Հեղափոխության արդյունքում ձևավորվել է մարդ-համակարգ, որն էլ իր հերթին ստեղծել է հակահամակարգային իրականություն։ Փաստորեն պետությունը կառավարվում է մարդ-համակարգի միանձնյա տնօրինությամբ, որն էլ խարսխվում է հակահամակարգային մտածողության և տրամաբանության վրա։

Գործ ունենք անընդհատ ընդարձակվող քաոսի հետ, որը լցված է տարերային գաղափարներով և շարժումներով։ Իսկ տարերային ընթացքը վերահսկվում է մարդ-համակարգի հակահամակարգային ներգործությամբ, այսինքն՝ տարերքը կանխատեսելի է դառնում միայն տարերային միջամտությամբ։ Բայց միայն դեռևս, քանի որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ նիկոլփաշինյանական կառավարման այս փիլիսոփայությունը չի կարող հավերժ շարունակվել։ Ինչ-որ մի օր այն պայթելու է, քանի որ քաոսը անպայման պետք է պայթի, որպեսզի նրան հաջորդի տիեզերական կարգը։ Իսկ կարգը կարող է լինել բազմազան և տարասեռ։ Չի բացառվում նաև վերադարձ դեպի երբեմնի ավտորիտար և հակամարդկային կարգի։ Մարդկային բնությունն է այդպիսին. ավտորիտար կարգի և տարերային պատրանքներով ողողված քաոսի միջև նրանց ընտրությունը միշտ կանգ է առնում առաջինի վրա, քանի որ սոցիալական կենդանիները առաջին հերթին սոցիալական կայունության կարիք ունեն։

Փաստորեն քաոսի այլընտրանքը ավտորիտար կարգն է՝ իհարկե մարդկային ծափահարությունների ներքո։ Եթե վարչապետն ու հեղափոխական թիմը դասեր չքաղեն, ապա դեպի ավտորիտարիզմ Հայաստանի ընթացքը երաշխավորված է, իսկ թե ինչ մարմնավորմամբ՝ դա արդեն տեխնիկայի և հնարամտության հարց է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում