ՍԴ-ն նախօրեին որոշել է ՔՕ-ի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցի մասին խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողով: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իրավիճակը բացառիկ է համարում:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքն է երբ ՍԴ-ն փորձ է կատարում հարցի քննությունը տեղափոխել մեկ այլ հարթակ ՄԻԵԴ, Վենետիկի հանձնաժողով: Վենետիկի հանձնաժողովում, նրա խոսքով, խորհրդատվական եզրակացությունների ինստիտուտը բավականին երկար ժամանակ է կիրառվել, բայց մենք չենք դիմել: