Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իջևանի խռովությունը․ ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը

Կալավանը մոռացված գյուղակից վերածվել է զբոսաշրջային կենտրոնի։ Չունենալով անգամ բարեկարգ ճանապարհ կամ ժամանակակից հորատներ՝ Գեղարքունիքի մարզի այս գյուղը յուրաքանչյուր տարի ընդունում է հնագիտության, արկածային և էկոտուրիզմի մոտ մեկուկես-երկու հազար սիրահարների։

Այնինչ, ոչ վաղ անցյալում կալավանցիները հեռանկար չտեսնելով՝ լքում էին գյուղը։ Կալավանի ֆենոմենը պատկանում է Ռոբերտ Ղուկասյանին, որը ֆորմալ կրթություն չունի, ինքնուս հնագետ ու կենդանաբան է։ Ասում են՝ այս մարդը ժամանակին հարյուրավոր ծառեր է կտրել, մի խոսքով՝ զբաղվել է անտառահատությամբ, սակայն ժամանակի ընթացքում փոխվել է նրա մտածողությունը՝ Ռոբերտին դարձնելով էկոհամակարգի պաշտպան, նրա անվան հետ կապելով իսկական դրախտավայրի ստեղծում, որը ձգող վայր է ոչ միայն հայաստանցիների, այլ նաև շատ օտարերկրացիների համար։

Կալավանի ֆենոմենի մասին հիշեցի Իջևանի դեպքերի բերումով։

«Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները, պիտի պատժվեն խստությամբ: Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ»,- երեկ կառավարության նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու նա միանգամայն ճիշտ է ու այս դեպքում՝ նույնիսկ խրախուսելի, որ կառավարության ղեկավարը չի առաջնորդվել, այսպես կոչված, «զեմլյաչեստվոյի» արատավոր սկզբունքով։

Մեծ հաշվով՝ իրավաչափ են նաև ոստիկանության գործողությունները, համենայնդեպս՝ ճանապարհը բացվեց առանց հատուկ միջոցների ու բռնությունների գործադրման։ Այլ խնդիր է, որ մեր ոստիկանությունը բարեփոխման խնդիր ունի․ ընդունենք, որ այս գերատեսչությունն էապես քաղաքակիրթ, մարդակենտրոն է դարձել, մյուս կողմից՝ ոստիկանությունը տակավին չի կարողանում արդյունավետ կատարել իր կանխարգելիչ ֆունկցիան, ու մեր ոստիկանները կերպարանափոխվում են սովետական «մենթի», երբ պետք է վերացնեն հանցագործության հետևանքները, ինչի դրսևորումն են Իջևանում իրականացված ձերբակալությունների մեթոդները, որոնք, գոնե որոշ դեպքերում, իրավաչափ չեն եղել։

Սակայն խնդիրը ոստիկանությունը չէ, որն Իջևանում, մեծ հաշվով, գտնվել է իր բարձրության վրա։ Քաղաքական խնդիրը հստակ ու ճիշտ է ձևակերպում նաև Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ակնհայտ է, որ անտառահատման, ձկնագողության խնդիրները չեն կարող լուծվել միայն օրինական հարկադրանքի կամ ռեպրեսիվ մեթոդների միջոցով։ Չկա նման բան, քանի դեռ պետությունը երկխոսության հարթակներ չի ձևավորում հասարակության գիտակցությունը փոխելու, նոր մտածողություն ներդնելու, «Կալավանի ֆենոմենը» գլոբալացնելու ուղղությամբ։ «Փայտի մաֆիայի» պարագլուխների տեղը բանտն է՝ նրանց հանցագործ սարդոստայնում հայտնված հարյուրավոր, հազարավոր մարդկանց հետ, որոնք լուծում են հացի խնդիր, պետք է ստեղծել երկխոսության հարթակներ նոր արժեքային համակարգի շուրջ ժողովրդին կոնսոլիդացնելու համար։ Սա է, որ չի անում կամ չի կարողանում անել իշխանությունը, ինչը ժամանակի ընթացքում նրան ասոցացնելու է ռեպրեսիվ մեքենայի հետ՝ խորացնելով հասարակության հետ անջրպետը, չկանխելով ֆորս-մաժորային նոր իրավիճակները։
Սոցիալական բաղադրիչը կարևոր է։

Տավուշի մարզի 20000 աշխատատեղի միֆին դժվար է հավատալ, չեն հավատացել նաև այն 500 իջևանցիները, որոնք մի քանի օր առաջ ճանապարհ էին փակել։ Հակառակ պարագայում՝ այս փոքր քաղաքում զուտ կոռուպցիոն սխեմաներով հնարավոր չէ կոնսոլիդացնել 500-ից ավելի մարդու։

Հասարակության հետ պետք է երկխոսության մեջ մտնեն ոչ թե ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը, այլ կառավարությունը, մարզպետարանները, կրթական, սոցիալական ծառայությունները, որոնք պարտավոր են առաջարկել այլընտրանք։ Ոչ միայն արժանապատիվ աշխատանքի, այլ նաև մտածողության ու քաղաքացի դառնալու այլընտրանքը։ Այստեղ էլ պետությունը թերանում է, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդյունավետ թիմ ու աշխատող համակարգ չունի։ Թերևս դա է պատճառը, որ իշխանության ներկայացուցիչներն Իջևանի իրադարձություններում տեսնում են միայն կրիմինալ բաղադրիչը՝ անտեսելով սոցիալականը։

Ու վերջապես Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ Իջևանում տեղի ունեցածն իր «Ագորրաների», պոպուլիզմի հետևանք է։

2018թ. օգոստոսի 17-ին, իր պաշտոնավարման 100-օրվան նվիրված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը բառացիորեն ասել է. «…Ուզում եմ նշել, որ մեր ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանդակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ Հայաստանի վարչապետը ոչ թե խորհրդարանական ուժերի բաշխվածության կամ որևէ խորհրդարանական ուժի ներկայացուցիչ է, կամ որևէ խորհրդարանական կոմբինացիայի ներկայացուցիչ, այլ ՀՀ վարչապետը Հայաստանի ժողովրդի, հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է: …Հայաստանում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն, և ՀՀ-ում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն:

Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը, հեղափոխական Հանրապետության հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Սա նշանակում է, որ կառավարությունն ինչպես ձևավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, և սրանից հետո կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարևորագույն որոշումները կայացնելիս պիտի ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք իրականացնել այս կամ այն գործողությունը, կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը: Եվ ուրեմն դուք եք Հայաստանում բարձրագույն և միակ իշխանությունը: Հայաստանում իշխանությունը պատկանում է ձեզ»:

Եթե 21-րդ դարում տեղի ունեցած հեղափոխության առաջնորդը մնացել է Աթենքի կառավարիչ Պերիկլեսի կողմից Ք.ա. 5-րդ դարում մշակված մոդելի հույսին, ապա իջևանցիներն էլ կարող են համարել, որ ունեն իրենց «Ագորրան»՝ «փողոցային ժողովրդավարության» լոկալ մոդելով։

Երբ կառավարության շենքի դռանը հարվածող ցուցարարին կանխող ոստիկանին հանդիմանող վարչապետն ասում է՝ իրենց դուռն է, ուզում են՝ խփում են, ապա շարքային անտառահատն էլ կարող է համարել, որ անտառն իրենն է, ուզում է՝ թալանում է։

Երբ վարչապետը մերժում է «իզմերը» կամ գաղափարախոսությունները, ստեղծում է վտանգավոր վակուում, որը, վաղ թե ուշ, լրացվելու է հանցագործ խմբավորումներով կամ մարգինալ խմբերով, որոնք իրենց գողանալու իրավունքը պաշտպանում են փողոց փակելով։ Այս առումով՝ Իջևանն ազդանշան էր, ահազանգ։

Ժամանակակից հեղափոխությունն որևէ աղերս չունի «փողոցային դեմոկրատիայի» հետ։ Հենց Նիկոլ Փաշինյանը գիտակցի այս ճշմարտությունը, Իջևանի խռովությունը կդառնա եզակի ու լոկալ դրսևորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում