Բրիտանացի հայտնի դիզայներ, Stella McCartney բրենդի ստեղծագործական տնօրեն Ստելլա Մաքքարթնին, ոգեշնչված «Մալեֆիսենտա» ֆիլմով, որի գլխավոր դերակատարը Անջելինա Ջոլին է, ստեղծել է մանկական հագուստի հավաքածու: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան նշանակված է այս տարվա մայիսի վերջին:
«Ես միշտ էլ Disney-ի երկրպագուն եմ եղել, մանուկ ժամանակ գունավոր և բարի մուլտեր էի դիտում, իսկ այժմ դա իմ երեխաներն են անում: Ես ուրախ էի համագործակցության համար, իսկ երբ Անջելինա Ջոլին ինձ նկարահանման հրապարակ հրավիրեց, ես չէի կարող բաց թողնել այդ հնարավորությունը»,- ասել է Ստելլան WWD-ին:
Հավաքածուի մեջ ներառված են ութ հագուստներ: Դրանք կարելի է ձեռք բերել արդեն ապրիլի վերջին: Գները տատանվում են 75-185 դոլարի սահմաններում: Վաճառքից գոյացած միջոցների 10 տոկոսը կուղղվի մանկական բարեգործական հիմնադրամին՝ գրում է 7days.ru-ն:











































