Mazda ընկերությունը խոստանում է SkyActiv բենզինե շարժիչների նոր սերնդում կիրառել մի շարք անսովոր տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ վառելիքի օգտագործումը կնվազի երեք քառորդով: Մասնավորապես՝ նոր շարժիչները կաշխատեն նոր համակարգով՝ նման նրանց, որոնք գործածվում են դիզելային շարժիչներում: Այս մասին գրում է Auto.vesti կայքը:
SkyActiv Generation 2 անվանումով շարժիչները ծրագրվում է ապահովել HCCI համակարգով, որը թույլ է տալիս սեղմումից միասին «աշխատեցնել» բենզինը և օդը: Իհարկե, պետք է մեծացնել նաև ճնշման աստիճանը: Այժմ այն կազմում է 14:1, իսկ նոր շարժիչներում այն կհասնի 18:1-ի: Դա թույլ կտա ոչ միայն նվազեցնել վառելիքի ծախսը, այլև վնասակար արտանետումների ծավալները:
Երրորդ սերնդի շարժիչներում վառելիքի այրման գործընթացի ժամանակ առաջացող ջերմությունը կօգտագործվի որպես ևս մեկ էներգիայի աղբյուր: Դա թույլ կտա նվազեցնել վառելիքի օգտագործումը ևս 30 տոկոսով:





































