Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հստակ ապացույցներ» ունի, որ ոչնչացրել է իրանյան անօդաչու սարք: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Բացի դրանից, պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ եթե իրանական անօդաչուն նորից մոտենա ամերիկյան նավերին, ապա այն կոչնչացվի ԱՄՆ-ի ուժերի կողմից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային նավը իրանական անօդաչու է ոչնչացրել Հորմուզի նեղուցում:
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պետությունը չի կորցրել ոչ մի անօդաչու սարք ոչ Հորմուզի նեղուցում, ոչ էլ այլուր: