«Դեմ եմ» շարժման ակտիվիստ Արտաշես Արաբաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեմ են մայդանատիպ պայքարներին:
«Մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը, մեր յուրաքանչյուր քաղաքացուն, և այս ամիսների պայքարի ընթացքում մենք ապացուցել ենք, որ մայդան չի կարող լինել: Եթե խնդիրներ լինեն, կարող ենք խաղաղ դիմել քաղաքացիական անհնազանդությանը, եթե, իհարկե, դա օրենքով թույլատրված է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք այդ քայլերն են դիտարկում որպես նպատակին հասնելու գործիք:
«Մենք ոչ մի ուժ չենք ուզում գործադրել, մենք չենք ուզում գնալ բախման, բայց մենք հաստատակամ ենք՝ գնալու ենք մինչև վերջ, մինչև պարտադիրի բաղադրիչի հանումը պատրաստ ենք պայքարել»,- ասաց նա:
Կդնե՞ն արդյոք իշխանության հեռացման պահանջ, եթե խնդիրը դրական հանգուցալուծում չունենա՝ հարցին Արտաշես Արաբաջյանը արձագանքեց. «Այս պահին դժվարանում եմ պատասխանել, բայց նման բան մեր օրակարգում բացակայել է»:









































