Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչի առաջ կանգ կառնի Սամվել Բաբայանն ու նախորդ համակարգն ընդհանրապես

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե արվում է ամեն ինչ՝ բանը հանրահավաքների չհասցնելու համար, սակայն դրանք կարող են դառնալ ժամանակի անհրաժեշտություն, եթե բանակցությունները չհասնեն պատշաճ հանգուցալուծման:

Ի՞նչ բանակցության մասին է խոսքը: Հավանաբար՝ Արցախի իշխանության, որպեսզի, այսպես ասած, ընդունվի Սահմանադրությունը փոխելու Բաբայանի պահանջը, և նա ստանա Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու հնարավորություն:

Այստեղ կա մի հատկանշական հանգամանք: Սամվել Բաբայանի գրասենյակը այնպես է խոսում հանրահավաքային տարբերակի մասին, կարծես խոսքն, այսպես ասած, ծայրահեղ քայլի մասին է: Մինչդեռ հանրահավաքները հասարակական-քաղաքական կյանքի ընդունված ձևերից են, որ կարող են կիրառվել իրապես ըստ անհրաժեշտության: Հետևաբար, երբ դրանք ներկայացվում են որպես, այսպես ասած, ծայրահեղ տարբերակ, բոլոր այլ ճանապարհները սպառվելու պարագայում իրականացվելիք տարբերակ, ապա այստեղ ենթագիտակցորեն կարծես թե արտահայտվում է այն, որ իրականում խոսքը ոչ թե հանրահավաքների, այլ պարզապես ապակայունացման մտադրության մասին է: Այլ կերպ ասած՝ տոնայնությունն ու տողատակը դառնում են շանտաժային: Ունի՞ այդպիսի իրական մտադրություն Սամվել Բաբայանը, թե՞ ոչ, ինչը նրան վերագրվում է մամուլի տարբեր հրապարակումներով՝ դա այլ հարց է:

Միաժամանակ նաև հատկանշական ցուցիչ է այն, որ, համենայնդեպս՝ առայժմ, Սամվել Բաբայանը միարժեք չի արձանագրել, որ ինչպիսին էլ լինեն զարգացումները, ինքն իր կողմից թույլ չի տա Արցախի ապակայունացմանն ուղղված որևէ քայլ: Ի վերջո, մեղմ ասած՝ դժվար չէ պատկերացնել, թե այդպիսի ապակայուն զարգացումը ինչպիսի մեծ ռիսկեր կարող է պարունակել թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար: Ինչպես, օրինակ, «դավադիր պատերազմի» ռիսկերի մասին Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումից հետո Հայաստանում որևէ ընդդիմադիր դիրքավորվող ուժ, հատկապես նախորդ իշխանությունից, որևէ անգամ չի հայտարարել, որ անկախ Հայաստանի նոր իշխանության հետ ունեցած տարաձայնությունից՝ Հայաստանի և Արցախի դեմ որևէ ագրեսիայի դեպքում կկանգնի այդ իշխանության կողքին՝ հայկական պետականությունը պաշտպանելու համար:

Արցախի նախագահի ընտրության շեմին զարգացող մթնոլորտում այդ շեշտադրումները դառնում են առավել կարևոր ու կենսական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում