Չինացի հնագետները նկարներով պատված ոսկորների հատվածներ են հայտնաբերել, որոնք մոտավորապես 105-125 հազար տարեկան են: Antiquity պարբերականի տվյալներով, խոսքը ոսկորների մասին է, որոնց վրա գծեր են քերծված, դրանցից մասը ծածկված է օխրայով:
Գտածոները հայտնաբերվել են Չինաստանի Հենան նահանգի Լինչինի պալեոլիթի կայանատեղիի տարածքում: Կայանատեղին ուսումնասիրվում է 1965 թ.-ից, սակայն մինչ օրս բազմաթիվ անհայտ գտածոներ են հայտնաբերվում, օրինակ, երկու տարի առաջ, այստեղ հայտնաբերվել է գիտությանն անհայտ հոմինիդ տեսակի գանգեր:
Նկարներով պատված ոսկորների մասին հոդվածի հեղինակը՝ գիտնական Չժանյան Լին, համոզված է, որ գծերն արվել են մտադրված, այսինքն դրանք ինչ որ բանի հետքեր չեն, օրինակ, որսի մսի բաժանման: