Thursday, 18 06 2026
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
09:50
Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
Սպասվում է կարճատև անձրև
Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, երբ պայմանները ի հայտ գան. Հաքան Ֆիդան
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Թեհրանը վճար կգանձի Հորմուզի նեղուցով անցնելու համար. Ղալիբաֆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Թրամփն ու Փեզեշքիանը ստորագրել են հուշագիրը
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը

Ինեկոբանկը հովանավորում է «Սևան ստարտափ սամմիթ 2019-ը»-Ը

[Երեվան, ՀՀ] Ինեկոբանկն  այսօր հայտարարեց Հայաստանում ստարտափ ոլորտին աջակցող նախաձեռնության մասին։ Բանկը կաջակցի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի կայացմանն ու հանդես կգա որպես «Big Battle»-ի հովանավոր:

Մասնակցելով «Սևան Ստարտափ Սամմիթ 2019» – ին և ներկայանալով որպես հովանավոր՝ բանկը նպատակ ունի աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նորարարական գաղափարների կայացմանն ու զարգացմանը Հայաստանում։

«Ինեկոբանկը բարձր է գնահատում Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը, որը նպաստում է երկրում ոլորտի զարգացմանը, բիզնես գործընթացների առաջխաղացմանն ու տնտեսական աճին։ Այսօր, հովանավորելով «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա համաժողովը և հանդես գալով Big Battle հովանավոր անվանակարգում՝ Ինեկոբանկը նպաստում է նորարարական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ կառույցների զարգացմանը՝ ապահովելով համագործակցության և աճի հարթակ, իսկ լավագույն գաղափարներին ու լուծումներին տրամադրում է օժանդակություն՝ հետագա կատարելագործման նպատակով», – նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Սիսայդ Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է. «Սևան Ստարտափ Սամմիթն արդեն դարձել է տարածաշրջանային ամենասպասված ստարտափ հավաքը։ Ամեն տարի մենք նպատակ ունենք ներգրավել ավելի շատ շահառուների։

Ուրախ ենք հայտարարել Ինեկոբանկի հետ համագործակցության մասին և հույս ունենք, որ այն շարունակական կլինի» ։

«Սևան Ստարտափ Սամմիթ» – ը կազմակերպվում է 2016 թվանակից և միտված է ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծելուն: Այս տարի սամմիթին  մասնակցելու համար դիմել են շուրջ 1000 ստարտափ, 200-ից ավելի ծրագրավորողներ, իսկ հրավեր են ստացել շուրջ 100 մենթորներ և բիզնես էքսպերտներ ողջ աշխարհից:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2019» – ը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Սևանի ազգային պարկում:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500 000 հաճախորդի, որոնցից մոտ 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում