Monday, 13 05 2024
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել

Հարցերը միայն ԱԱԾ-ո՞վ են կարգավորվում. Ինչու է Արթուր Վանեցյանը գնացել Իջևան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչև գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սևազգեստների որս:

Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը ևս գնացել է Իջևան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և համայնքի ղեկավարների, ինչպես նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱԱԾ ղեկավարն այնտեղ հայտարարել է. «Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, և չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ` ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է և 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»:

Image result for է Արթուր Վանեցյանը գնացել Իջևան

Իրականում Վանեցյանի այցը նշանակում է, որ այս իրադարձություններում պետք է լինի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, իսկ եթե այդպես չէ, գործ ունենք ընդամենը հանցագործության հետ, որի համար կա ոստիկանություն: ԱԱԾ ղեկավարի մասնակցությունն այս ամենին փաստում է, որ երկրում չկա վերահսկողություն, և միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում:

Ի՞նչ է ստացվում, եթե հիմա մեկ այլ մարզում քաղաքացիները փողոց փակեն և, ասենք, հայտարարեն, թե անպայման Սևանից ձուկ պիտի որսան, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, վերջում էլ բախում լինի ոստիկանների հետ, կրկին Արթուր Վանեցյա՞նն է խորհրդակցություն անցկացնելու տվյալ մարզում:

Իսկ գուցե ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը պետք է նման դեպքերում գնա «մեր» ոստիկանների ու իրեն ընտրողների հետ հանդիպելու, բացատրի, համայնքապետերի հետ խորհրդակցություն անցկացնի. ի վերջո, դա վարչապետի գործն է: Մարզային այցելությունները չեն ենթադրում միայն բիզնես ֆորումներ ու համադամ բարիքների համտես: Տարիներով արմատացած խնդիրներ կան, ինչու՞ են ԱԱԾ ղեկավարին գործուղում այնտեղ, որտեղ իրականում վարչապետը պետք է լիներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում