Փարիզի Colette ոսկերչական խանութից գողացել են նվազագույնը 700 հազար եվրոյի զարդեր: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով՝ 2 անհայտ մոտոցիկլետիստ հրազենային զենքով ու կացնով զինված ներխուժել են այն փողոցի վրա գտնվող խանութ, որտեղ է գտնվում նաև Ելիսեյան պալատը:
ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ խանութը թալանելուց հետո չարագործներն անմիջապես հեռացել են՝ թանկարժեք զարդերի հետ միասին:







































