Saturday, 20 06 2026
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Հայաստանի հարցն Իջևանում. ԱԱԾ պետի ազդակները

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մեկնել է Իջևան և հայտարարել, որ իրավիճակը մտահոգիչ է և պետք է քայլեր ձեռնարկել մի կողմից քաղաքացիների շահը պաշտպանելու, մյուս կողմից օրինականություն ապահովելու համար: Վանեցյանն իջևանյան իրողությունների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել Տավուշում՝ համայնքապետների և մարզի ղեկավարների մասնակցությամբ: Սա հատկանշական իրողություն է, որն իր մեջ պարունակում է մի քանի տարաբնույթ ազդակ: Նախ՝ ԱԱԾ պետի, այսպես ասած, ընթացիկ կարգավիճակը: Իջևան նրա այցն ու խորհրդակցությունը վկայում են կառավարման համակարգում նրա դե ֆակտո կարգավիճակի ընդգծման մասին, որն անկասկած տեղի է ունեցել վարչապետի համաձայնությամբ: Արթուր Վանեցյանը չէր կարող իր նախաձեռնությամբ մեկնել և կատարել այդ քայլերը՝ հաշվի առնելով այն, որ զուտ ֆունկցիոնալ-իրավական իմաստով խնդիրը կարծես թե չէր հասել ԱԱԾ: Բայց ԱԱԾ-ն հասավ խնդրին, և այստեղ կա նաև մյուս ազդակը՝ Իջևանում տեղի ունեցածի լրջության գնահատումը, որ անում է իշխանությունը:

Փաստացի, Արթուր Վանեցյանի այցը խոսում է այն մասին, որ եղածի խորքային նշանակությունն ու մասշտաբներն ավելին են, քան կարող է թվալ առերևույթ:

Քաղաքացիների և ոստիկանների բախման առնչությամբ տեղի գնահատականներում բավականին նշմարելի են նրանք, որոնք խոսում էին սադրանքի կազմակերպման մասին: Ավելին, եղան նաև որոշակիորեն քողարկված սպառնալիքներ նախկին իշխանությանը հարող շրջանակներից, որոնք խոսում էին տեղի ունեցածի, այսպես ասած, ձնծաղիկներ լինելու մասին: Իհարկե, խոսում էին ոչ ուղղակի սպառնալիքի, այլ, այսպես ասած, անարդյունավետ կառավարման հետևանքով խնդիրների համատեքստում, սակայն Վանեցյանի այցը գնահատական է թերևս նաև այս հայտարարություններին, իսկ գուցե նաև պատասխան: Այլ կերպ ասած, ԱԱԾ պետը այցելել է Իջևան, բայց, թերևս, Հայաստանի հարցով: Մյուս կողմից, այստեղ իհարկե հարց է առաջանում, թե այդ այցը ինչ էֆեկտ է ունենալու Հայաստանի մասշտաբով, և այստեղ կա նաև երրորդ ազդակը. ԱԱԾ պետի այցը արդյոք վկայո՞ւմ է կառավարման համակարգի աշխատանքային արդյունավետության խնդրի մասին, որովհետև, ի վերջո, որևէ սադրանքի կամ շանտաժի ուժային համաչափ պատասխան տալու իշխանության կարողությամբ հանդերձ, գլխավոր խնդիրը անշուշտ պետք է լինի այսպես ասած՝ կանխարգելիչ տրամաբանությունը, այլ կերպ ասած՝ սադրանքների հողը և առիթները բացառելը, իհարկե կառավարման էֆեկտիվության շնորհիվ:

Մյուս կողմից, անշուշտ, խնդիրը նաև օպերատիվ կանխարգելիչ կարողությունների դաշտում է և, եթե իսկապես եղել են կազմակերպված, պլանավորված սադրանքներ, ապա այստեղ թերևս կա իրավիճակի վերագնահատման խնդիր: Բանն այն է, որ Հայաստանը ներկայումս մի փուլում է, որ այդօրինակ սադրանքները ամենևին չունեն զուտ ներքին սոցիալ-քաղաքական նշանակություն, դրանք ընդհուպ կարող են դիտարկվել արտաքին-անվտանգային դիվերսիայի համատեքստում, հաշվի առնելով ընդհանրապես այն լայն ճակատը, որ նախկին իշխող համակարգը ձևավորում է նոր իրավիճակի դեմ՝ ներգրավելով նաև իր արտաքին կապերն ու հնարավորությունները: Մեծ հաշվով, նշանակություն չունի, թե որքան է այդ ռեսուրսային բազմազանության անմիջական ներգրավվածությունը արդեն կոնկրետ իրավիճակներին: Անկասկած է, որ այստեղ պետությունը գործ ունի շղթայի օղակների հետ, որ փորձ է արվում կազմել՝ օգտագործելով երբեմն, անշուշտ, կառավարման էֆեկտիվությունից արդարացի դժգոհ առանձին հանրային խմբերի հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում