Խոշոր ընկերությունները կարող են ինֆորմացիա ստանալ պոռնոֆիլմերի դիտումների մասին նույնիսկ եթե դրանք միացվում են «ինկոգնիտո» տարբերակով։ Այդ մասին ասվում է հետազոտության մեջ, որը հիմնված է 22 484 պոռնոկայքերի դիտարկման վրա՝ տեղեկացնում է New York Times-ը։
«Սիլիկոնյան հարթության խոշոր ընկերությունները հետևում են ձեզ նույնիսկ երբ դուք պոռնոկայքեր եք այցելում «ինկոգնիտո» ռեժիմով»,- ասվում է հետազոտության մեջ։
Նշվում է, որ այդպիսի ընկերությունների ցուցակում ներառված են Google-ը և Facebook-ը։