Արոնյան-Անանդ պարտիայի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնաբանել է արագ ոչ-ոքին և նշել, որ որոշակի սթրես էր զգում:
«Սկզբնախաղից հետո սթրես էի զգում և չսրեցի պայքարը, որոշակի զգուշություն դրսևորեցի»,- ասել է Արոնյանը:
Հիշեցնենք, որ Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրից հետո Անանդն ու Արոնյանը 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:







































