Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ ժամանակավոր հավատարմատար Ջերոմ Պոնսը հուլիսի 1-ից ԵՄ-ում Լեհաստանի նախագահության ստանձնմանը նվիրված ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ավելի ուժեղ կինտեգրվի ԵՄ-ին և կդառնա ԵՄ անվտանգության աղբյուր.
«Դա օգտակար կլինի թե՛ ԵՄ-ի, թե՛ Ադրբեջանի համար։ Լեհաստանը երկար տարիներ հանդիսացել է ԵՄ շարժիչ ուժը։ Մեր կապերն արևելյան գործընկերների հետ գտնվում են ԵՄ արտաքին քաղաքականության առաջին շարքերում»։