Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լևոն Արոնյանն ու աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը պարտիան ավարտեցին` 19-րդ քայլում համաձայնելով ոչ-ոքի գրանցել:
Գրոսմայստերները 5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջնական հավասար արդյունքի դեպքում, Անանդն անձնական հանդիպումներով առավելություն կունենա Արոնյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում Անանդը սևերով պարտության էր մատնել Արոնյանին: 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կմրցակցի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:









































