Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը. ԱՄՆ կոնգրեսական

Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով հեղինակել էր անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում ընդունված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության նախագիծը:

Կոնգրեսականի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ զարգացման նոր հեռանկարներ է բացել. «Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը»:

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Ֆրեզնո քաղաքը ներկայացնող ԹիՋեյ Քոքսը Հայաստանին վաղուց է ծանոթ՝ դեռ այն տարիներից, երբ աղետի գոտում նախաձեռնում էր 1988-ի երկրաշարժից տուժած մարդկանց համար տների կառուցումը: Այդ օրերին հայերից ստացած ջերմությունը, կոնգրեսականի խոսքով, իր սրտում է մնացել մինչեւ այսօր: Այսօրվա Հայաստանը սակայն բոլորովին այլ, շատ ավելի լայն հեռանկարներ ունեցող երկիր է. «Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը անչափ տպավորիչ էր, դա ժողովրդի ձայնն էր, որը լսելի դարձավ եւ բերեց խաղաղ իշխանափոխության եւ այդ կառավարության հետ համագործակցությունը մենք այսօր պատիվ ենք համարում»:

Ժողովրդավարական ուղին ընդունած Հայաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներ է տեսնում նաեւ կոնգրեսական Ջուդի Չուն. «Ես իրոք հպարտ եմ Հայաստանի համար, քանզի այս երկիրը կարողացավ՝ ժողովրդավար գործընթացի միջոցով, խաղաղ ճանապարհով, մեծ փոփոխության հասնել՝ ապացուցելով, որ ժողովրդավարությունը գործում է: Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը Հայաստանին»:

Կոնգրեսականի խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մեկ այլ խնդիր է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում