Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը թիմի գլխավորությամբ իր 1000-րդ խաղի նախօրեին խոսել է Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին:
«Մենք չենք կարող ընկերներ լինել: Դա, պարզապես, անհնարին է: Ցանկացած հանդիպման առաջին իսկ վայրկյանից մտածում եմ միայն հաղթանակի մասին:
Դա իմ աշխատանքն է: Իսկական սպորտը միշտ էլ, ասես, պատերազմ լինի: Համբուրվելու կարիք չկա խաղերից առաջ»,- Daily Mail-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:









































