Friday, 05 06 2026
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա

Կրթությունը Հայաստանի որբ զավակն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աստղագետ, Հայկական աստղագիտական ընկերության անդամ Ավետիք Գրիգորյանը, ում հայերեն գիտահանրամատչելի գիրքը՝ «Դարերի խորքից դեպի Տիեզերք», թեև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը ենթարկել է փորձաքննության՝ երաշխավորելով այն որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ հանրակրթական ավագ դպրոցի համար, սակայն չի ֆինանսավորել գրքի տպագրությունը՝ պատճառաբանելով, որ բյուջետային հիմնարկ է, իսկ մեր խմբիշխաններն էլ (օլիգարխները) գիտության մեջ ներդրում կատարելն առայժմ հավանաբար երկրորդական են համարում:

– Պարոն Գրիգորյան, գիտեմ, որ գիտահանրամատչելի նման հանրագիտարան ստեղծելու ճանապարհին մի շարք խնդիրների եք հանդիպել: Ըստ էության, արդեն մեկ տարի է՝ գիրքը պատրաստ է տպագրության, սակայն որևէ մեծահարուստ կամ պատկան մարմին այդպես էլ չի հետաքրքրվում նրանով: Այժմ էլ ինտերնետային կայքի միջոցով այն դրել եք բաժանորդագրության:

– Խնդիրներն, իհարկե, ֆինանսական են: Նախ նամակով դիմեցի VivaCell ընկերության նախագահ Ռալֆ Յիրիկյանին, պատասխանը հետևյալն էր՝ բյուջեն արդեն նախատեսված է և հնարավոր չէ որևէ բան անել: Նրան հանդիպելու այլ տարբերակ չկար: Սովորաբար այդ տեսակ դռները շատ են և դժվար է դրանք բացել, հասնել անհատին: Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին եմ նամակ ուղարկել, բայց արդեն կես տարի՝ ոչ մի արձագանք չկա, Հրանտ Վարդանյանն էլ ընդհանրապես անհասանելի է: Այնինչ մենք այդ հովանավորներին սովորաբար տարբեր բնագավառներում ներդրումներ անելիս ենք տեսնում: Բացի այդ, դիմել եմ նաև ԿԳ նախարարությանը, պատասխանն էլ այն է, որ իրենք բյուջետային հիմնարկ են, և այդպես էլ չիմացա՝ ԿԳ նախարարին հասե՞լ է, թե՞ ոչ:

– Ո՞ր ոլորտներն եք ընդգրկել գրքում:

– Այնպիսի ոլոտներ են հատուկ ընդգրկված, որոնք հետաքրքրություն են շարժում տարբեր տարիքի և տարբեր մասնագիտության մարդկանց մոտ, բայց իհարկե հիմնականում այնպես է արված, որ հենց բնագիտական բնագավառներից բազա չունեցող երեխաները վեցերորդ դասարանից կարդան և հասնեն լուրջ բուհական մակարդակի: Բնագավառներն ընտրված են երկրային առօրյայից դուրս, բոլոր ուղղություններով շոշափվում են արտասովոր, արտերկրային թեմանը՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն, տիեզերագնացություն, այսինքն, թե ամենահին ժամանակներից սկսած մինչև այժմ մարդը զարգացման ինչ ճանապարհ է անցել: Այս ամբողջը նպաստում է մարդու՝ գիտության, տեխնիկայի մասին աշխարհայացքի ձևավորմանը, ընդլայնմանը, մարդու՝ տիեզերքում տեղի և դերի մասին իմացությանը, և շրջապատի հետ մարդուն ավելի ներդաշնակ դարձնելուն:

– Պարոն Գրիգորյան, ինչո՞վ եք պայմանավորում թե՛ պատկան մարմինների, թե՛ առանձին խմբիշխանների անտարբեր վերաբերմունքը գիտության հանդեպ: Սպորտի մեջ ներդրումներ անում են, որոշակի հաջողություններ արձանագրում, ինչո՞ւ գիտության նկատմամբ էլ չկա համապատասխան վերաբերմունք:

– Նրանք, ովքեր պետք է ուշադրություն դարձնեին (իհարկե ես սա չեմ ուզում միայն պետության ուսերին դնել, սա վերաբերում է մեր ամբողջ հասարակությանը), չեն արժևորում դա: Մենք ինչ-որ մի պահ կարծեցինք, որ դա պետք չէ, երկրին եկամուտ չի բերում, քաղաքական կամ ռազմական ուժ, միավորներ չի բերում, և պետք է մտածել փողոցային առևտրի մասին: Սահմանափակվեցինք դրանով, այսինքն՝ Խորհրդային Միության քանդվելուց հետո կրթությունն ինչ-որ պահ դադարեցինք արժևորել։ Այն, ինչը տասը տարում քանդում ենք, հիսուն տարում հազիվ կարողանանք վերականգնել: Իհարկե կան մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից շարունակեցին պայքարել և իրենց գործն անել, իրենց ներդրումն ունենալ, բայց դա քիչ է: Պետք է ի վերջո դա հասնի նաև նրանց, ովքեր կարող են «ղեկը» շրջել այս ու այն կողմ և ճիշտ ուղղությամբ տանել մեր հասարակությունն ու երկիրը:

– Մեր հրատարակիչներն ասում են, որ գրքի հեղինակը պետք է համագործակցի իրենց հետ, որ պետք է գործի հրատարակիչ-հեղինակ կապը:

– Անկեղծ ասած՝ որ հրատարակչին դիմել եմ, բոլորին շատ է հետաքրքրել, և բոլորն էլ սկզբունքորեն ցանկացել են տպել, բայց հիմնականում ովքեր ոգևորությամբ ընդունել են, չեն ունեցել ֆինանսական միջոցներ, որ ներդնեն: Բացի այդ, շատ հաճախ կա այն մտածելակերպը, կարծրացած պատկերացումն այն մասին, որ ինչին ձեռք կմեկնի ընթերցողը, նա կտպեն, և համարում են, որ այս գրքին ընթերցողը ձեռք չի մեկնի, բայց շատ օրինակներ կան, որոնք ապացուցում են հակառակը: Այսինքն՝ լավ բանն ամեն դեպքում իր պահանջարկը գտնում է: Կան հրատարակիչներ, որոնք անգամ թերագնահատում են մեր ազգը՝ ասելով, որ մեր ազգը կարդացող չէ, և դա նրան չի հետաքրքրի: Նրանք, չգիտես ինչու, գերադասում են թարգմանել, քանի որ դա ավելի էժան է, այսինքն՝ շատ ավելի էժան ստանում են գիրք, վաճառում շատ ավելի թանկ և ստանում եկամուտ: Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ ամեն անգամ երբ մենք թարգմանում ենք որևէ դասագիրք կամ հանրագիտարան, մենք փաստորեն թարգմանությամբ բերում դնում ենք սովորողի առաջ նրանց արժեհամակարգը, փոխանակ մերը դնելուն: Օրինակ՝ այս գրքում զետեղված է գիտության, տեխնիկայի բնագավառում մեր անվանի գործիչների, ընդհանրապես հնուց հայ ազգի ներդրումն այս բնագավառներում, իսկ այն գրքերը, որոնք թարգմանվում են հայերեն, շատ անարդարացի ձևով չեն պարունակում հայերի հայտնագործությունները, ձեռքբերումները, այսինքն՝ լռության է մատնված մեր տարածաշրջանը:
Այժմ մենք (http://www.aras.am) մեր կայքում բաժանորդագրություն ենք իրականացնում: Արդեն կա բաժանորդագրվածների ցուցակը՝ ով ինչքան օրինակ է պատվիրել, և կա հովանավորների ցուցակը, նրանց ներդրումները դեռ բավարար չեն: Մենք պետք է դիմենք նաև դպրոցներին, գրադարաններին և այլն: Տաս օրվա ընթացքում 81 գիրք բաժանորդագրվել է, անգամ ԱՄՆ-ից բաժանորդագրված կա:

– Անկախ Հայաստանի քսան տարիներին գիտական նվաճումները աստղաֆիզիկայի բնագավառում որո՞նք են:

– Գրքում զետեղված են անգամ 2011 թվականի նվաճումները, որոնք հաստատ հետագայում արժևորվելու են: Այստեղ զետեղված են հայ այն աստղագետների ներդրումները, որոնք Հայաստանից դուրս են, որոնք ոչ միայն վերջին քսան տարում, այլ նաև մինչև այդ էլ ակտիվ ստեղծագործել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում