«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է դարպասապահ Դավիդ Դե Խեային նոր պայմանագիր առաջարկել:
«Մանչեսթերում անցկացրած ամբողջ ժամանակաշրջանում Դե Խեան գերազանց ֆուտբոլ է ցուցադրել: Նա անհավանական է: Թիմ տեղափոխվելով տաղանդավոր երիտասարդ դարպասապահի կարգավիճակով, Դավիդն արդեն մեծագույն դարպասապահ է դարձել, ով դեռ շարունակում է առաջընթաց գրանցել:
Ակումբը միշտ ձգտում է պահպանել իր լավագույն ֆուտբոլիստներին: Դա մեր նպատակն է»,- ITV-ն մեջբերում է Մոյեսի խոսքերը:
Հիշեցնենք` Դավիդ Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվելու է 2016 թվականին:







































