ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում միջազգային համաժողովին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ այլևս չեն լինի նախկին հարաբերությունները՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո:
«Ռուսաստանը խախտել է «խաղի կանոնները» ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք այժմ պետք է ամրապնդեն իրենց տնտեսական և ռազմական կապերը»,- հայտարարել է Ռասմուսենը:
Գլխավոր քարտուղարը նաև ներկայացրել է երեք սկզբունքներ, որոնց համաձայն՝ դաշնակիցները պետք է հակված մնան հավաքական գործողությունների, ուժեղացնեն Ուկրաինային ուղղված աջակցությունը և հասկացնել տան Ռուսաստանին, որ Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո նախկին հարաբերությունները այլևս չեն լինի:











































