ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունի Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հաղորդում է Tass-ը:
Զախարովան նշել է, որ այդ հարցը գտնվում է Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների ոլորտում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանը չի կարող ընդունել այդ քաղաքականությունը, երբ միակողմանիորեն և ագրեսիվորեն ճնշում գործադրելով՝ երկրները առաջ են տանում իրենց շահերը:
Ըստ Զախարովայի՝ պատժամիջոցներով ճնշումը չպետք է լինի միջազգային քաղաքականության և դիվանագիտության հիմքը:
«Դա հանգեցնում է շատ ծանր հետևանքների», – ասել է նա: