Նյու Ջերսի նահանգի Փոյնթ-Պլեսանտ-Բիչ քաղաքում զոհվել է 4 մարդ, ևս 8-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնել է Օուշեն շրջանի դատախազ Ջոզեֆ Կորոնատոն: Երկհարկանի շենքը, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի հարևանությամբ, ամբողջությամբ այրվել է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Բոլոր զոհվածները տղամարդիկ են: Տուժածները այրվածքներով ու կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասել է Օուշենի դատախազը: Նա հավելել է, որ ավելի վաղ հաղորդվում էր 10 կորած մարդկանց մասին, սակայն ավելի ուշ 9-ը հայտնաբերվել են:
Հրդեհի ժամանակ հյուրանոցում գտնվել է գրեթե 40 մարդ:
Հրդեհի պատճառը դեռ չի հաղորդվում: Հրդեհը ծագել է երեկ վաղ առավոտյան, երբ հյուրանոցի այցելուները քնած են եղել:
Հայտնի է, որ հյուրանոցում հիմնականում բնակվել են տեղացիներ, որոնք տուժել են «Սենդի» փոթորկից:











































