ԵԱՀԿ-ն դիտորդական մեծ առաքելություն կուղարկի Ուկրաինա: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ համապատասխան որոշումը կայացրել է ԵԱՀԿ մշտական խորհուրդը:
Այդ որոշումը կայացվել է կազմակերպության բոլոր 57 անդամ երկրների կողմից: Որոշման մեջ նշված են այն բոլոր շրջանները, ուր պետք է այցելեն դիտորդները: Առաքելության գլխավոր ներկայացուցչությունը տեղակայված կլինի Կիևում:
Այն բաղկացած կլինի 100 քաղաքացիական դիտորդներից, սակայն, նրանց թիվը կարող է հասնել մինչև 400-ը: Առաքելությունը Ուկրաինայում 6 ամիս կաշխատի, փոխանցում է gazeta.ru-ն:










































