Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Փաշինյանի քաղաքականությունը որակել է մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ: Պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանի խոսքով՝ սա պարզ ցույց է տալիս, որ Ադրբեջանում ծուղակի մեջ են հայտնվել:
Նրա խոսքով՝ մեր քաղաքականության հիմնական նպատակը չպետք է լինի իրենց գոհացնելը կամ չգոհացնելը, այլ այն, որ մենք մեր քաղաքականությունը վարում ենք՝ ՀՀ անվտանգության նկատառումներից ելնելով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պահպանելու տեսլականով: