Friday, 26 04 2024
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին

Հեղափոխությունը լրիվ հերիք է. Մոսկվան ուզում է, որ ոչ ոք, այդ թվում՝ Երևանը, չխառնվի Արցախի ընտրություններին

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները, քարոզարշավը դեռ չմեկնարկած, արժանացել են տեղական և միջազգային փորձագետների, հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրությանը։ Իհարկե առայժմ խոսվում է մի քանի թեկնածուների մասին, դեռ հայտնի չէ, թե վերջնական պատկերն ինչպիսին կլինի, արդյոք ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենա՞ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Երևանի դիրքավորումն առայժմ չեզոք է, չկա կոնկրետ թեկնածու, որին վարչապետ Փաշինյանը ուղղակի կամ անուղղակի կերպով սատարում է։ Փոխարենը՝ կալանավորումից առաջ իր հետաքրքրությունների մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ Արցախում ունի նախընտրած թեկնածու։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսեց Մոսկվայի դիրքորոշման մասին։ Տարասովը մասնավորապես նշեց. «Մոսկվան ակնկալում է, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքը ընտրի իր արժանի ներկայացուցչին, և որ դրան ոչ ոք չմիջամտի, այդ թվում՝ Երևանը։ Ղարաբաղի ժողովուրդը շատ արժանիքներ ունի, մեծ փորձությունների միջով է անցել, քաղաքականապես կիրթ է, ու պետք չէ կողքից հուշել, թե ինչպես գործեն։ Ահա այս ամենն է հետաքրքրում Մոսկվային և նաև, որպեսզի պահպանվի կայունությունը»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցը նշեց՝ Ղարաբաղի իշխանությունները՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, դրական շատ բան են արել, Ղարաբաղը հրաշալի տեսք ունի. «Ես վերջերս եղել եմ գործուղման Սուխումում։ Դուք գիտեք, որ այն անկախ պետություն է՝ ճանաչված Ռուսաստանի կողմից, բայց Ղարաբաղը, լինելով չճանաչված պետություն, ավելի ինտենսիվ է զարգանում, քան Աբխազիան։ Պետք է նշեմ, որ Ղարաբաղի հայերը իրենց գնահատում են, աշխատասեր են, ու դա միայն հիացմունք է առաջացնում»։

Մեր այն դիտարկմանը, թե նախկինում Երևանը մշտապես միջամտել է Ղարաբաղի ընտրություններին, ունեցել է իր թեկնածուն, Տարասովն արձագանքեց. «Հիմա անձամբ Փաշինյանն է ասում՝ Ղարաբաղն առանձին է, Երևանը՝ առանձին, Ղարաբաղը հակամարտության կողմ է։ Դա ինքն է ասում, մենք չենք ասում։

Իր խոսքերն են, չէ՞, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել, ու ինքն իրավունք չունի խոսելու այդ ժողովրդի անունից։ Մենք հարգում ենք հայկական կողմի դիրքորոշումը, և ուրեմն Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է իր ճակատագիրը որոշի։ Պետք չէ այնտեղ որևէ հեղափոխություն նախաձեռնել, հայկական հեղափոխությունը լրիվ հերիք է, և մենք դեռ չգիտենք, թե այն ինչով կավարտվի»։

Խնդրեցինք անդրադառնալ նաև այն տեսակետներին, թե Արցախում առհասարակ ընտրություններ չպետք է լինեն, քանի որ այն Հայաստանի մասն է: «Շատ բան կարող են ասել, ընդհանրապես իրենց տարօրինակ են պահում։ Արձանագրենք, որ Երևանն Արցախը չի ճանաչում որպես անկախ պետություն, եթե ուզում են Արցախը համարել Հայաստանի մաս, ապա թող որոշում ընդունեն, իրենք մեծամասնություն ունեն, չէ՞, խորհրդարանում, թող քվեարկեն, ու այդպես էլ լինի։ Էլ ի՞նչ են դատարկ խոսակցություններ վարում»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում