Saturday, 20 06 2026
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է

Թուրքիան կարող է S-400 համակարգերը տեղակայել Հայաստանի հետ սահմանին. Երևանը մանևրելու հնարավորություն ունի

Ռուսաստանը սկսել է S-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա, 8 բեռնատար ինքնաթիռ է ուղարկվել՝ S-400-ների մասերը մատակարարելու նպատակով։ Այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության մեջ, լուրը հաստատվել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից: Բնական է, որ այս ֆոնին ավելի են սրվում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Օրբելի» կենտրոնի փորձագետներ Կարեն Վերանյանի և Սոնա Սուքիասյանի հետ:

«Գործընթացը շարունակվում է, լուրերով պաշտոնապես հաստատվեցին, որ պահեստամասեր, սարքավորումներ, արձակման կայաններ արդեն իսկ տեղակայվել են նախկին «Աքընջը» ռազմաբազայում: Իսրայելական կողմը չհապաղեց, շատ արագ կերպով տիեզերքից արված լուսանկարներ հրապարակեցին, որոնք ցույց են տալիս, որ իրոք թուրքական կողմը ստացել է համակարգերի առաջին խմբաքանակը: Այս առումով գործարքը կայացել է, բայց չենք կարող բացառել, որ կարող են ֆորս-մաժորային իրավիճակներ լինել»,- ասաց Կարեն Վերանյանը:

Սուքիասյանն իր հերթին նշեց, որ գործարքը շատ կարևոր է Թուրքիայի համար, վերջինս տարիներ շարունակ ունի հեռահար ՀՕՊ համակարգերի խնդիր, իսկ հիմա փորձեր են արվում սեփական հեռահար ՀՕՊ համակարգերի ստեղծման ուղղությամբ: «Կնքված գործարքը ռազմական տեսանկյունից շատ կարևոր է Թուրքիայի համար, որն ունի Սիրիայի խնդիրը, ինչպես նաև կա Միջերկրական ծովի խնդիրը, որտեղ հատկապես վերջին շրջանում լարվել է իրավիճակը հատկապես Կիպրոսի տարածքում հորատման աշխատանքների հետ»:

Անդրադառնալով S -400 համակարգերի տեղակայման հարցին՝ մեր զրուցակիցները չբացառեցին, որ հնարավոր է Թուրքիան օրերից մի օր որոշում կայացնի դրանք տեղակայել Հայաստանի հետ սահմանին: «4 միավոր տեխնիկայի մասին է խոսք գնում, 400 կիլոմետր թիրախի խոցման հնարավորություն ունի և 600 կիլոմետր ռադարային հնարավորություն՝ թիրախի հայտնաբերման առումով, այսինքն՝ բավականին մեծ տիրույթ է զբաղեցնում: Եթե համակարգը տեղակայվի Թուրքիայի կենտրոնական հատվածներում, ապա կծածկի Հարավային Կովկասի զգալի տարածքը…

Այսօրվա դրությամբ շատ կարևոր հարց է մնում օդում կախված. արդյոք Մոսկվան Անկարայի հետ գնացե՞լ է որոշակի պայմանավորվածության, որպեսզի երկու երկրների ՀՕՊ համակարգերը փորձեն պահպանել բալանսը Հարավային Կովկասում՝ չխոչընդոտելով միմյանց… Չի բացառվում, որ Թուրքիան օրերից մի օր որոշի, որ Սիրիայից ու Արևելյան Միջերկրականից բացի՝ պետք է նաև հսկողություն սահմանի  Հայաստանի կամ Աջարիայի նկատմամբ: Այս հարցն օդում առկախված է:  Ոչ մի երաշխիք չկա, որ չի լինի»,- ասաց Վերանյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում