Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել, որ բարեփոխումների մեկնարկը տրված է: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ նախօրեին հանդիպում է տեղի ունեցել վարչապետի հետ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ:
Նա նշեց, որ վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որում ներգրավված կլինեն կառավարության անդամներից, քաղհասարկության ներկայացուցիչներ, պատգամավորներ, կմշակվի հայեցակարգ: