Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այս երկրում ուրիշ չարիք չկա՞ր

Դեղին լողազգեստով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադենում արված լուսանկարը հանգստյան օրերին սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում քննարկվող հիմնական թեման էր։ Մեղադրանքները հիմնականում ուղղված են գործող իշխանություններին՝ առ այն, թե ինչու է վերջինս պատասխանատվության ենթարկվելու, թալանածը վերադարձնելու փոխարեն՝ զվարճանում ու անպատիժ մնում։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ թեպետ կան որոշ տեղեկություններ, որ կոնկրետ տարածված լուսանկարն արվել է դեռ երեք տարի առաջ, այդուհանդերձ հավաստի տեղեկություն է այն, որ նախկին նախագահը Բադեն-Բադենում է, ինչն անշուշտ խնդրահարույց է: «Սերժ Սարգսյանի, նրա եղբոր այս վարքագիծը, նախորդ իշխանությունների որոշ օդիոզ ներկայացուցիչների ոչ միայն ազատության մեջ գտնվելը, այլև ազատ մուտք ու ելք անելը տարակուսանք են առաջացնում հասարակության լայն շերտերի մեջ։ Մարդիկ հարց են տալիս՝ փաստորեն այս երկրում ընդամենը երկո՞ւ չարիք է եղել՝ մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը, մյուսը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը և վե՞րջ՝ ուրիշ չարիք չկա՞։ Այսինքն՝ պարոն Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ խորհրդարանական, արտախորհրդարանական հարթակը օգտագործում էր նախկին իշխանությունների հանցանքները մերկացնելու համար, հիմա ա՞յլ բան է մտածում։ Պարզվում է՝ այդ անձինք շատ լավն են, և ամբողջ Հայաստանում միայն երկու հանցագործ կա»,- ասաց նա։

https://www.1in.am/assets/uploads/2019/07/1-18.jpg

Ըստ Համբարյանի՝ այս ամենը հասարակության մեջ շատ հարցեր և նաև հիասթափություն է առաջացնում. «Ես էլ արդեն սկսում եմ մտածել, որ պարոն Փաշինյանի իշխանության գալը Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի միջև ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունք է։ Նախորդ իշխանությունների ներկայացուցիչների ազատ մուտք ու ելքը Հայաստան ու Հայաստանից դուրս դրա ապացույցներից մեկն է։ Սովորական քաղաքացին, ով կարող է բանկին խոշոր պարտք ունենալ, նրան կարող է թույլ չտան Հայաստանը լքել։ Իսկ պարոն Փաշինյանը, ով նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին մեղադրում էր բազմաթիվ հանցագործությունների մեջ, հիմա նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չի հարուցում, այլև այսպիսի ամենաթողության է մատնում»։

Քաղաքագետի կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, միայն դերակատարներն են փոխվել. «Արդարության մասին խոսք լինել չի կարող։ Ես ինքս ապրելով Գյումրիում՝ կարող եմ այդ ամենը բացահայտել Շիրակի պետհամալսարանի օրինակով։ Ինչպես նախկինում կար հովանավորչություն նախկին ռեկտորի անձի նկատմամբ, այդպես էլ հիմա շարունակվում է հովանավորչությունը այս իշխանությունների կողմից նախկին ռեկտորի անձի նկատմամբ։ Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում, ոչի՛նչ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Փաշինյանն ու նրա թիմը քանիցս մեղադրել են Սերժ Սարգսյանին ու նրա մերձավորներին բազմաթիվ հանցագործությունների մեջ, իսկ իշխանության գալուց հետո այդ ամենի մասին որևէ խոսք չի գնում. «Ուստի կա՛մ իրենք էին ստախոս, կա՛մ նրանց միջև կա պայմանավորվածություն, ու արդարադատությունը կիրառվում է ընտրողաբար։ Եթե պետք է Ռոբերտ Քոչարյանին ու Մանվել Գրիգորյանին բանտ ուղարկել՝ արդարությունը գլուխ է բարձրացնում, բայց մնացածների նկատմամբ չկա արդարադատություն։»։

Համբարյանը հարց է բարձրացնում. «Ինչպե՞ս է ստացվում, որ այն անձինք, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվում չարաշահումների համար, հայտնվում են արտասահմանում։ Հայաստանն ունի երեք ելք դեպի Վրաստան, մեկ ելք՝ դեպի Իրան և երկու օդանավակայան, այսինքն՝ ընդհանուր առմամբ կա 7 ելք։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, Արամ Հարությունյանը ճողոպրում գնում է։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք օրեցօր ավելանում են, և իմ ու շատերի մոտ ամրանում է այն տեսակետը, որ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական լիդերների փոփոխություն, շախմատի լեզվով ասած՝ «ռակիրովկա»»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը նշեց. «Տեսեք այս հովանավորչությունը, որ տարվում է սեփական քաղաքական ուժի ներկայացուցիչների առումով։ Կրկնապատկում են այն բոլոր բացասական երևույթները, որ եղել են ՀՀԿ-ի օրոք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում