ՌԴ կողմից դեպի Վրաստան և Վրաստանից-ՌԴ չվեթների արգելումից հետո քաղավիացիան փորձեց ՀՀ-ն դիտարկել որպես տարանցիկ չվերթների տարածք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
«Բոլոր ավիաընկերություններին կանչեցինք մեզ մոտ, որ համոզենք ՀՀ-ն որպես տարանցիկ չվերթների տարածք դիտարկել՝ ուղիղ չվերթները շատանան: Մենք դա անում ենք, բայց դա քաղավիացիայի ուղիղ գործառույթը չէ: Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք և շատ արագ հարցերը լուծենք, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային Հայաստանից իրականացվել: Մեր պրոակտիվ աշխատանքի արդյունքն է, որ ուշացումներ ընդհանրապես չեն եղել», – ասաց նա: