Ժամանակակից ճանապարհորդին առաջարկում են ապահավագրվել բոլոր կողմերից՝ բեռների կորստից, ավիաչվերթների հետաձգումից, տրոպիկական հիվանդություններից: Չինաստանը որոշել է ավելի հեռուն գնալ:
Չինական խոշորագույն զբոսաշրջային գործակալությունն առաջարկում է զբոսաշրջիկներին «հակամառախուղային» ապահովագրություն: Օդի ուժեղ աղտոտվածությունից անհանգստացած արտասահմանցիներին Ping An ընկերությունը տալիս է հատուկ ապահովագրություն գնելու հնարավորություն, հայտնում է The Times of India-ն:
Ծառայությունը գործում է դեռ Չինաստանի 6 աղտոտված քաղաքներում՝ Պեկին, Շանհայ, Գուանչժոու, Հարբին, Չենդդու ու Սիան:
Ապահովագրության արշեքը 100 յուան է:









































