Մոլդովայի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը խոստովանել է, որ 2009-ին երկրի գլխավոր դատախազի պաշտոնը 2 մլն եվրոյով վաճառել է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որպեսզի պաշտոնում նշանակեն Վալերի Զուբկոյին։ Այս մասին նա ասել է TV8 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Ինձ մոտ եկավ Վյաչեսլավ Ունտիլեն (խորհրդարանական կլոալիցիայում ներառված «Մեր Մոլդովա» դաշինքի փոխնախագահը), նա ուղղակիորեն հայտնեց, որ գլխավոր դատախազի պաշտոնը 2 մլն եվրոյով վաճառելու որոշում է կայացվել»,-ասել է նախկին վարչապետը։
Ֆիլատի խոսքով՝ թեկնածուն Վալերի Զուբկոն էր, որը երկրի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2009-2013-ին։