Լոնդոնի «Արսենալ»-ի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանում առնվազն մեկ տիտղոս կնվաճի: Հիշեցնենք, որ Օզիլը ներկայումս ապաքինվում է վնասվածքից:
«Ես «զինագործ» եմ արդեն 200 օր: Առաջին իսկ օրվանից այստեղ ինձ «Արսենալ»-ի ընտանիքի անդամ եմ զգում:
Ցանկանում եմ տիտղոս նվաճել «Արսենալ»-ում իմ առաջին մրցաշրջանում: Սպասում եմ՝ երբ կարող եմ վերադառնալ խաղադաշտ»,- հայտարարել է Օզիլը:








































