Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ինչպիսի՞ն է եղել հեռուստաընկերությունների վարքը ամանորյա օրերին. պարզել է մոնիթորինգը

Արդեն երկրորդ անգամ է, ինչ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը իրականացնում է մոնիթորինգներ, և այսօր Հայաստանի 6 հեռուստաընկերությունների հաղորդումներում գովազդային ծավալների և տեղաբաշխման ՀՀ օրենսդրությանը համապատասխան մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը լրագրողներին ներկայացրեց իրենց մոնիթորինգի արդյունքները:

Ակումբը նախորդ մոնիթորինգն իրականացրել էր 2013թ. օգոստոսին, իսկ վերջին մոնիթորինգն անցկացվել է 2013թ. դեկտեմբերի 27-ից 2014թ. հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում: Զարմանալիորեն, ի տարբերություն նախորդ անգամվա, մոնիթորինգի արդյունքներով հեռուստաընկերությունների հետաքրքրության, այս անգամ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ չկային, հանդիպում-քննարկմանը ներկա չէին նաև հրավիրյալները՝ բացի լրագրողներից:

Լ. Բարսեղյանը ընդհանուր առմամբ դրական գնահատելով մոնիթորինգի արդյունքները՝ նշեց, որ այս անգամ, ի տարբերություն օգոստոս ամսվա, իրենք ավելի շատ խախտումներ են գրանցել տարեմուտի օրերին:

Մոնիթորինգի նպատակն է եղել պարզել «Հ1» հեռուստաալիքի, Հայաստանի երկրորդ հեռուստաընկերության, «Արմենիա», «Շանթ» «Երկիր մեդիա», «Կենտրոն» հեռուստաընկերությունների ծրագրերում հեռարձակվող գովազդային նյութերի քանակը հաղորդումների ընդհանուր ծավալի մեջ, այսինքն՝ հաշվարկվել են գովազդի քանակական չափը և դրանց համապատասխանությունը օրենքին սահմանված նորմերին:

Համաձայն «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի՝ Հանրային հեռուստառադիոընկերությունում գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 7 տոկոսը: Մոնիթորինգի արդյունքում, սակայն, պարզվել է, որ Հ1-ում 2013թ. դեկտեմների 27-30-ը գովազդի ծավալը գերազանցել է վերոնշյալ տոկոսը, իսկ հաջորդող օրերին գովազդի ծավալը եղել է նորմայի սահմաններում:

Լևոն Բարսեղյանի տեղեկացմամբ՝ հաջորդ չափորոշիչը, որով հսկվել են մյուս 6 հեռուստաընկերությունները, այն է, որ համաձայն «Գովազդի մասին» օրենքի՝ արգելվում է հեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Ինչ է պարզվել, սակայն, մոնիթորինգի արդյունքում: Ըստ այդմ՝ Հ1-ի դեպքում նկատվել է խախտումների որոշակի ծավալ՝ 14 դեպք: Առավելագույն խախտումը գրանցվել է դեկտեմբերի 28-ին: «Կենտրոն» հեռուստաընկերությունում գրանցվել է գովազդի խախտման 4 դեպք՝ հունվարի 1-ի դրությամբ անգամ խախտումը հասել է 18 րոպե 24 վայրկյանի, «Շանթի» առավելագույն խախտումը եղել է դեկտեմբերի 25-ին ու կազմել 19 րոպե 49 վայրկյան: Մյուս 3 հեռուստաընկերություններով այս չափորոշիչներով խախտումներ չեն արձանագրվել: Նախորդ՝ օգոստոսյան դիտարկման ժամանակ խախտում չէին արել միայն Հ1-ն ու Հ2-ը: Ընդհամենը գրանցվել է խախտման 43 դեպք:

«Սա լավ ցուցանիշ է: Խախտումը՝ խախտում, բայց եթե հսկողություն չկատարվեր, 43-ի դեպքում կունենայինք ավելի քան 400 խախտում»,- կարծիք հայտնեց բանախոսը՝ ընդգծելով, որ առայժմ ոչ ոք չի վիճարկել իրենց ներկայացրած արդյունքները:

Լ. Բարսեղյանն ընդգծեց, որ իրենց նպատակն ամենևին էլ «խախտում բռնելը չէ», այլ դրանց թիվը նվազեցնելը:

Մոնիթորինգի մյուս չափորոշիչը եղել է այն, որ համաձայն օրենքի՝ մինչև 20 րոպեանոց հաղորդումները պետք է ընդմիջվեն միայն 1 անգամ: Այս կետով ևս խախտումներ արձանագրվել են: Խախտումներ են կատարել բոլոր հեռուստաընեկրությունները՝ բացառությամբ «Արմենիայի»:

Ստուգվել է նաև հեռուստաընկերությունների եթերում, հատկապես սերիալներում ու հաղորդումներում թաքնված, ծպտված գովազդի առկայությունը: Հ1-ի եթերում մոնիթորինգային 7 օրվա ընթացքում նկատվել է խախտման 13 դեպք, Հ2-ի եթերում՝ 12, «Արմենիայի» եթերում՝ 27 , «Երկիր մեդիայով»՝ 16, «Կենտրոնով»՝ 20, «Շանթով»՝ 23 դեպք:

Հանդիպմանը ներկա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ողջունեց կառավարության նախաձեռնությունը, համաձայն որի՝ Հանրայինի եթերում արգելվում է ցուցադրել գովաղդ, որի ծավալը 1 ժամում չպետք է գերազանցի 90 վայրկյանը, սակայն մտավախություն հայտնեց՝ հաշվի առնելով օղու գովազդի շուրջ վերջին շրջանում բարձրացած աղմուկը, որ «շուկայում գնում է գովազդային տորթի բաժանում»:

«Ի վերջո, պետք է լինի մի հեռուստաընկերություն, որ մարդիկ նայեն ու չնյարդայնանան»,- ասաց փորձագետը:

Մոնիթորինգն իրականացվել է «Քաունթերփարթ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցություն» ծրագրի և ԱՄՆ-ի բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ ՄԶԳ գործընկերային պայմանագրի շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում