Մադրիդի «Ռեալ»-ի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հերթական անգամ քննադատել է ակումբի ղեկավարությանը: Այս անգամ առիթ է հանդիսացել թիմի դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը, ով ազգային առաջնության խաղերն անցկացնում է պահեստայինների նստարանին:
«Այն, ինչ կատարվում է Կասիլյասի հետ, թյուրիմածություն է: Դա միայն գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշումը չէ: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կորոշի աշխարհի լավագույն դարպասապահին պահեստայինների նստարանին նստեցնել:
Վստահ եմ, որ Անչելոտին կատարում է մեծ իշխանություն ունեցող ոմն մեկի ցուցումները: Շատ ցավում եմ, եթե ակումբը փորձում է հասնել նրան, որ Իկերը լքի այն: Կասիլյասը նվիրված է «Ռեալ»-ին»,- Marca-ն մեջբերում է Կալդերոնի խոսքերը:







































