Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Բարեգործություն չի. «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը ձեռնտու է նաև իրանական կողմին․ դեսպան

Հայաստանը Իրանի հետ բանակցում է ներքին սպառման գազ ստանալու համար, ինչի դիմաց հայկական կողմը վճարելու է էլեկտրաէներգիայով կամ այլ ապրանքով: Այդ մասին Իրանից վերադառնալուց հետո օրերս հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Թեհրանում մասնակցել է հայ-իրանական տնտեսական գործակցության հանձնաժողովի նիստին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Փոխվարչապետի խոսքերով՝ առաջին անգամ են ընթանում բանակցություններ այս ձևաչափով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանի հետ:

«Կարծում եմ՝ իրականությունը մի քիչ այլ է, բոլոր ժամանակներում էլեկտրաէներգետիկայի և գազի բնագավառներում համագործակցել ենք, ինչը Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության առանցքն է կազմել: Իրանից գազ դրամական վճարի դիմաց չենք ստանում, որովհետև նպատակահարմար գին չի առաջարկվել, դա եղել է բոլոր ժամանակներում, հիմա էլ այդպես է: Ինչ վերաբերում է գազի և այլ ապրանքների փոխանակությանը, այստեղ ևս երկար տարիներ գործել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, որը հաջողությամբ հիմա էլ աշխատում է: Առաջիկա տարիներին նորությունը կարող է լինել այն, որ կարող է շահագործման հանձնվել երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումն ընթացքի մեջ է»,- ասաց Թումանյանը՝ ընդգծելով, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքում կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ֆիքսվել է ժամանակը՝ 2020 թվականի վերջ, որից հետո ավելի մեծ քանակությամբ գազ-էլեկտրաէներգիա փոխանակություն կունենանք:

Դեսպանի խոսքերով՝ բանակցություններ են ընթանում այն խնդրի շուրջ, որն իրատեսական է. Այսինքն՝ հայկական կողմը պատրաստ է գազի ծավալները ավելացնել, իրանական կողմը դրա դիմաց վճարում չի ստանալու, էլեկտրաէներգիայի մասով ևս ավելացում ենք ունենալու:

Այն դիտարկմանը, որ իրանցի պաշտոնյաները նախկինում հայտարարել են, որ Իրանին «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը այդքան էլ անհրաժեշտ չէ, բայց, հաշվի առնելով Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները, իրենք գնում այդ գործարքին, Թումանյանը պատասխանեց.

«Համաձայն չեմ այդ մեկնաբանության հետ: Ընդհանրապես երկու պետությունների հարաբերությունները կարող են լինել կայուն և հարատև, եթե փոխշահավետ են, սա բարեգործություն չի: Եթե մենք գազ ենք ստանում և դրա դիմաց վճարում ենք էլեկտրաէներգիայով, ձեռնտու է նաև իրանական կողմին: Այնպես որ, գործող սխեման փոխշահավետ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում