Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը հայտարարել է, որ թիմը չի տոնի երկրի չեմպիոնի տիտղոսը, եթե վաղաժամկետ նվաճի այն` ազգային առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մայնց»-ի դեմ խաղի արդյունքում:
Հիշեցնենք` Պեպ Գվարդիոլայի սաները արտագնա խաղում դիմակայելու են «Մայնց»-ին:
«Մենք չենք տոնի, եթե հաջողության հասնենք: Այժմ շատ բարդ փուլ է: Մենք խաղ ենք անցկացնում յուրաքանչյուր 2-3 օրը մեկ անգամ: Թիմը պետք է սևեռի ուշադրությունը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության վրա»,- ասել է հոլանդացի ֆուտբոլիստը:









































